Արգենտինան 5-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ COPA AMERICA-ի կիսաեզրափակիչ

Հուլիսի 5-ի գիշերը կայացել է COPA AMERICA-ի 1/4 եզրափակիչի Արգենտինա – Էկվադոր հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով։

Հերթական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները՝ 4:2։

Արգենտինայի հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ COPA AMERICA-ի կիսաեզրափակիչ։ 2011 թվականին արգենտինացիները դուրս մնացին քառորդ եզրափակիչում՝ պարտվելով Ուրուգվային։

Նշենք, որ նախորդ չորս մրցաշարերից նրանց հաջողվել է հաղթել մեկում՝ 2021թ.