Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է իր կարծիքով Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա եզակի է: Կրիշտիանու Ռոնալդուի նման երբեք չի լինի: Նա ոգեշնչեց մի ամբողջ սերունդ:
Բայց ես հույս ունեմ, որ ուրբաթ օրը նա կհիասթափվի»,- Մբապպեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 5-ին Ֆրանսիան Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում կհանդիպի Պորտուգալիայի հետ։