Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է թիմի երիտասարդ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
«Նա ունի որոշակի հատկանիշներ, որոնցից մեկը կարող է ազդել հանդիպման ամենակարևոր պահերի վրա: Դա անսովոր է, հատկապես նրա տարիքի խաղացողի համար: Այսպիսով, այո, մենք շատ բախտավոր ենք, որ ունենք այդպիսի խաղացող»:
Հիշեցնենք, որ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Անգլիա – Շվեյցարիա հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին։