Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան EURO-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի հետ հանդիպման նախօրեին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Կիլիան Մբապպեի մասին։
«Խոսքը Կիլիանի և Կրիշտիանուի մասին չէ, սա Պորտուգալիայի և Ֆրանսիայի մասին է:
Բայց նրանք երկու ականավոր խաղացողներ են: Կրիշտիանուն լավագույնն է պատմության մեջ, Կիլիանը մեծ գործեր է սկսում։
Այնուամենայնիվ, խոսքը թիմերի մասին է։ Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։
Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։