Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը փողոցում ծեծկռտուք է սկսել անծանոթ տղամարդու հետ

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էնդի Քերոլը փողոցային ծեծկռտուքի մեջ է հայտնվել։

Ինչպես հայտնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի շրջաններից մեկում գտնվող Sexy Fish ռեստորանի մոտ, որտեղ ֆուտբոլիստը ժամանակ է անցկացրել կնոջ՝ Բիլի Մաքլոուի հետ։ Ականատեսների վկայությամբ՝ մեկնելուց առաջ Քերոլը վիճել է այցելուներից մեկի հետ, ինչի արդյունքում նրանց կոնֆլիկտը վերաճել է ծեծկռտուքի։

«Էնդին գետնին կռվում էր պատահական տղայի հետ», – ասաց ականատեսներից մեկը։