Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն անհավանական խաղացող է, նա գերազանցում է բոլոր ռեկորդները:
Նրա բերած թարմությունը զարմանալի է: Կրիշտիանուն օրինակ է ողջ թիմի համար, քանի որ ցանկանում է հաղթել ամեն օր։
Արտոնություն է աշխատել մի ֆուտբոլիստի հետ, ով այնքան նվիրված է իր գործին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky-ը։
EURO-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հետ։