Ըստ Sportitalia-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վերջերս բարելավված առաջարկ է ստացել «Լացիոյից»: Իտալական ակումբը Գրինվուդի տրանսֆերի համար առաջարկում է 25 միլիոն եվրո, ինչպես նաև խաղացողի հաջորդ վաճառքի զգալի տոկոս։
Սակայն այս գումարը դեռ բավարար չէ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական պահանջները բավարարելու համար, որն իր խաղացողին գնահատում է 50 միլիոն եվրո։ Մինչ այժմ ոչ մի այլ ակումբ չի առաջարկել նույնիսկ մոտ գումար:
Հիշեցնենք, որ Մեյսոնը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։