Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի որակազրկվի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում անպարկեշտ ժեստի պատճառով։
Ըստ Bild-ի՝ Մադրիդի «Ռեալի» աստղը կտուգանվի գումարով, սակայն կօգնի Անգլիային մրցաշարի քառորդ եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննում է Բելինգհեմի պահվածքը EURO-2024-ի 1/8 եզրափակչի Սլովակիայի հավաքականի հետ խաղում (2:1):
Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին։