«Շտուտգարտի» մարզական տնօրեն Ֆաբիան Վոլգեմուտը հայտարարել է, որ հարձակվող Սերու Գիրասսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թիմը։
2023/24 մրցաշրջանի վերջում Գիրասսին դարձավ Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ 28 խաղում դառնալով 28 գոլի հեղինակ։ «Շտուտգարտն» իր հերթին Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Գվինեացի հարձակվողի գնման գումարը կազմում է 18 միլիոն եվրո։ Գիրասսիի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ։
Հայտնի է դարձել նաեւ, որ «Շտուտգարտն» այս ամառ հրաժեշտ կտա պաշտպան Վալդեմար Անտոնին։