«Սևիլիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆաթիի ծառայություններով, հայտնում է իսպանական Diario Sport պարբերականը:
21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բրայթոնում», նախամրցաշրջանային մարզումներ կանցկացնի կատալոնական ակումբի հետ։ Բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանա թիմում։
«Սևիլիան» արդեն առաջարկել է կատալոնական ակումբի ղեկավարությանը վարձակալել խաղացողին՝ նրան գնելու հնարավորությամբ։ Ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը, որը կկազմի կատալոնացիների հետ Ֆաթիի պայմանագրի 50 տոկոսը:
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիենտան վստահ է, որ եզրային հարձակվողը կկարողանա ցուցադրել իր լավագույն խաղը ակումբում։
«Բարսելոնան» ավելի լավ առաջարկ է ակնկալում այլ ակումբներից և պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի ամբողջական վաճառքը:
Նախորդ մրցաշրջանում Ֆաթին «Բրայթոնի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։