«Ռոման» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել «ծեր սինյորայի» հետ 26-ամյա իտալացու տրանսֆերի շուրջ։
«Ռոմայի» և գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսիի համար Կիեզան ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է։
Կիեզան թուրինյան թիմում հանդես է գալիս 2020 թվականից՝ վարձավճարով «Ֆիորենտինայից», իսկ 2022 թվականի ամռանը գնվել է 40 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում եզրային կիսապաշտպանը 37 խաղում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։