Գարեթ Սաութգեյթը լուծում է փնտրում Անգլիայի վատ ելույթների համար: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Շվեյցարիայի հետ հանդիպման համար հնարավոր է կազմի ամբողջական փոփոխություն։
Չնայած թիմը դուրս եկավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ, նրանց խաղը հիասթափեցնող էր։ Անգլիան սկզբում չկարողացավ լավ հանդես գալխմբում, իսկ հետո դժվարին պայքարում 2-1 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ:
Այժմ Սաութգեյթի սաները պատրաստվում են Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Հանդիպումը նախատեսված է հուլիսի 6-ին։
The Telegraph-ը հայտնել է, որ մարզիչը մտադիր է անցնել երեք պաշտպանի, թեպետ անգլիացիները ներկայումս խաղում են չորսով։ Կենտրոնական պաշտպանի դերի համար պայքարում են Կայլ Ուոքերը, Էզրի Կոնսան և Ջոն Սթոունսը:
Հարցը մնում է, թե ով է խաղալու եզրերում․ մեկնարկային կազմում տեղի համար կպայքարեն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Կիրան Տրիպիեն, Բուկայո Սական և Լյուկ Շոուն:
Եթե Անգլիան իսկապես փոխի իր սխեման, նրանք պետք է զույգ փնտրեն Հարի Քեյնի համար: Ակնհայտ ընտրությունը կարծես թե Իվան Տոնին է, ով լավ փոխարինման դուրս եկավ Սլովակիայի դեմ խաղում։