«Նապոլին» մտադիր է հաջորդ մրցաշրջանի համար ուժեղացնել թիմը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ իտալացիները հետաքրքրված են «Տորինոյի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյով։ Ակումբները միմյանց միջև համաձայնեցնում են տրանսֆերի մանրամասները, և ամեն ինչ արդեն համաձայնեցված է խաղացողի հետ։
Ալեսանդրոն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 224 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։