Ինչպես հայտնում է Marca-ն, Աշխարհի 2030 թվականի առաջնությունը, որը կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն (Ուրուգվայ, Արգենտինա և Պարագվայ՝ մեկական բացման խաղ) կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշում։
ՖԻՖԱ-ն կողմ է եզրափակիչն անցկացնել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, չնայած այն հանգամանքին, որ ինչ-որ պահի Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում էր եզրափակիչն անցկացնել իրենց մոտ՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և Լուիս Ռուբիալեսի շուրջ սկանդալի պատճառով:
Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» և ՖԻՖԱ-ն հիանալի հարաբերություններ ունեն, թեև կողմերը դեռ շատ կազմակերպչական հարցեր ունեն լուծելու:
Մինչև հուլիսի 31-ը ընդունող երկրները պետք է պաշտոնապես ներկայացնեն այն քաղաքների և մարզադաշտերի ցուցակը, որոնք կընդունեն հանդիպումները: