Մյունխենի «Բավարիան» կդառնա «Ֆուլհեմի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Պալինյայի նոր ակումբը։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ակումբներին մնում էր միայն համաձայնեցնել տրանսֆերի մի քանի մանրամասներ։ Կողմերը փաստաթղթերը կստորագրեն առաջիկա օրերին։
Այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ տրանսֆերային գումարը կկազմի մոտ 50 մլն եվրո, եւս 5 մլն եվրո կտրամադրվի բոնուսների տեսքով։
Պալինյան «Ֆուլհեմ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2022 թվականի ամռանը 20 միլիոն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը ակումբային մակարդակում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։