Շվեյցարիայի հավաքականի ավագ Գրանիտ Ջական վնասվածք է ստացել EURO-2024-ի քառորդ եզրափակչի Անգլիայի դեմ խաղից առաջ, հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի հետազոտության արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, որ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Անգլիա – Շվեյցարիա հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին։