Կախա Կալաձեն նշել է այն ակումբը, որտեղ կցանկանար տեսնել Խվիչա Կվարացխելիային

«Միլանի» և Վրաստանի հավաքականի նախկին պաշտպան Կախա Կալաձեն նշել է այն ակումբը, որտեղ կցանկանար տեսնել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային։

«Ես կցանկանայի Կվարացխելիային տեսնել «Ռեալում», նա կարող է լավ խաղալ նման թիմում։ Անչելոտտին լավագույն մարզիչներից է։ Նա լավ ընկեր է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Կառլոն լավ է օգտագործում ֆուտբոլիստների հմտությունները՝ նրանց լավագույն մարտավարությամբ տեղավորելով լավագույն դիրքերում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում planetamilan.it-ը։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա վրացին նեապոլցիների կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։