«Յուվենտուսը» նոր պայմանագրի վերաբերյալ վերջնական առաջարկ է արել թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոին, ով երեկ դարձել է ազատ գործակալ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ֆրանսիացին վերջնական որոշում կկայացնի EURO-2024-ից հետո։ Այժմ մեծ է հավանականությունը, որ Ռաբյոն կհրաժարվի նոր պայմանագրից։ «Յուվենտուսը» կարծում է, որ տարեկան մոտ 7 միլիոն եվրո աշխատավարձը լավագույնն է, որ ակումբը կարող է առաջարկել այս պահին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։