«Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիգտը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 24-ամյա ֆուտբոլիստն արդեն դրական պատասխան է ստացել իր թիմից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» այժմ բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
«Բավարիայում» երկու մրցաշրջանների ընթացքում Մատիս դե Լիգտը անցկացրել է 73 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։