«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ թիմից և կարիերան շարունակել Իսպանիայում։
Ինչպես հայտնում է Armenia Football-ը սոցիալական ցանցերում, «Ժիրոնան» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» Սպերցյանի համար։ Հնարավոր գործարքի գումարը չի նշվում։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։