Սլովենիայի հավաքականն ավարտեց ելույթը EURO-2024-ում՝ 1/8-րդ եզրափակչի խաղից հետո 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային։
Հանդիպման ժամանակ սլովենացի երկրպագուները ծաղրել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ տրիբունաներից ցուցադրելով արգենտինացի Լիոնել Մեսսիի մարզաշապիկը։
Պորտուգալիան քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ։