Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է կարիերան շարունակել աշխարհի չեմպիոն Անխել դի Մարիան։ 36-ամյա ֆուտբոլիստը նախկինում դարձել էր ազատ գործակալ՝ «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են արգենտինական «Ռոսարիոն» և թուրքական «Բեշիքթաշը»։
Արգենտինացին որոշում կկայացնի 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։