Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն EURO-2024-ի փլեյ-օֆֆում Սլովենիայի դեմ խաղում 11 մետրանոց չիրացրեց։
Հարձակվողը 1/8-րդ եզրափակչում չկարողացավ 11 մետրանոց իրացնել լրացուցիչ ժամանակում։
Ըստ Mister Chip-ի, Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում երկու 11 մետրանոց չի իրացրել EURO-ի եզրափակիչներում։ Առաջին դեպքում, EURO-2016-ի խմբային մրցաշարում, նա չէր կարողացել գրավել ավստրիացիների դարպասը: