Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչի՝ Սլովենիայի դեմ խաղի մեկնարկային կազմում էր։
Opta-ի տվյալներով՝ 41 տարեկան 126 օրական Պեպեն դարձել է խոշոր մրցաշարի (Եվրո կամ Աշխարհի առաջնության) փլեյ-օֆֆ փուլերի ամենատարեց մասնակիցը։
Պեպեն գերազանցեց Պիտեր Շիլթոնի նվաճումը, ով 40 տարեկան 292 օրականում մասնակցեց 1990 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպմանը։