EURO-2024-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիան Ֆրանկֆուրտում մրցեց Սլովենիայի դեմ։
Թիմերը 90 րոպեների ընթացքում չպարզեցին հաղթողին ու խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին Պորտուգալիան հիանալի հնարավորություն ունեցավ։
Դիոգու Ժոտան վաստակեց 11-մետրանոց, որը չկարողացավ դիպուկ իրացնել Կրիշտիանու Ռոնալդուն։
Հաղթողին պարզելու համար թիմերը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի գնացին, որտեղ ավելի դիպուկ էին պորտուգալացի ֆուտբոլիստները (3։0)։
Այսպիսով, քառորդ եզրափակչում Ֆրանսիան կմրցի Պորտուգալիայի հետ։