«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչի Բելգիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։
25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է ամբողջական հանդիպում, կատարել է 5 փոխանցում՝ 89% ընդհանուր փոխանցման ճշգրտությամբ։
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները կմրցեն Պորտուգալիա – Սլովենիա հանդիպման հաղթողի հետ։