Կևին դե Բրույնե․ «Նման գոլ բաց թողնելը ամոթ է, բայց սա ֆուտբոլ է»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Կևին դե Բրույնեն մեկնաբանել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունը (0։1)։

«Մենք լավ կատարեցինք այս խաղի մեր ծրագիրը։ Հաշվի առնելով Ֆրանսիայի հավաքականի դասակարգը՝ հասկացանք, որ գնդակին այնքան էլ չենք տիրի։ Միաժամանակ մենք վտանգավոր պահեր ունեցանք։ Նման գոլ բաց թողնելը ամոթ է, բայց սա ֆուտբոլ է։

Երբ Ֆրանսիային շատ տարածություն ես տալիս, շատ դժվար է դառնում Գրիզմանին, Մբապպեին կամ Թյուրամին մեն-մեկ իրավիճակներում պահելը։ Այսպիսով, մենք որոշեցինք մի փոքր ավելի խորը նստել։ Մենք նրանց շատ բան թույլ չտվեցինք մեր դարպասների մոտ։ Պլանը լավ աշխատեց 85 րոպեի ընթացքում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BeIN Sports-ը։