«Ինտերի» պաշտպան Խուան Կուադրադոն հեռացել է ակումբից, հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը։
36-ամյա կոլումբիացին թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Կուադրադոն «Ինտերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։