«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ մտածելով կազմն ուժեղացնելու հնարավորությունների մասին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխով։
Նշենք, որ խոսակցությունները վաղուց են կապում 29-ամյա Կիմիխին «Բավարիայի» հետ։ Գործող պայմանագիրը ֆուտբոլիստին կապում է մյունխենյան ակումբի հետ մինչև 2025 թվականի կեսերը։ Եթե «Բավարիան» չերկարաձգի աշխատանքային պայմանագիրը Կիմիխի հետ, ապա ակումբին ավելի ձեռնտու կլինի վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար չկորցնի։
Ավարտված մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։