«Վերոնայի» վինգեր Տեյանի Նոսլինը տեղափոխվել է «Լացիո», հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա հոլանդացին 2021 թվականի ամռանից խաղում էր հայրենիքում՝ «Ֆորտունայում», իսկ 2024 թվականի սկզբին հայտնվեց Վերոնայում։
Նախորդ մրցաշրջանում Նոսլինը Ա Սերիայում անցկացրել է 17 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Էրեդիվիզիում նա անցկացրել է 13 հանդիպում և խփել 3 գոլ։