Գելզենկիրխենում ընթանում է EURO-2024-ի 1/8 եզրափակիչ Անգլիա-Սլովակիա հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո սլովակները առջեւում են` 1:0:
Հանդիպման հաշիվը բացեց հարձակվող Իվան Շրանցը:
Շրանցի համար գոլը երրորդն էր EURO-2024-ում։ Նա մրցաշարի ռմբարկուների ցուցակը գլխավորում է վրացի Ժորժ Միկաուտաձեի և գերմանացի Ջամալ Մուսիալայի հետ: