Գելզենկիրխենում ընթանում է EURO-2024-ի 1/8 եզրափակիչ Անգլիա-Սլովակիա հանդիպումը։ Սլովակներն առաջին կեսից հետո առջևում են 1։0 հաշվով։
Անգլիայի հավաքականին ավագի թեւկապով խաղադաշտ դուրս բերեց հարձակվող Հարի Քեյնը:
Սա «Բավարիայի» ֆուտբոլիստի 79-րդ պաշտոնական հանդիպումն է Անգլիայի հավաքականի կազմում: Այս ցուցանիշով նա դարձավ ազգային հավաքականի ռեկորդակիր՝ առաջ անցնելով Փիթեր Շիլթոնից (78)։