Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիել Գրավինան մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կշարունակի գլխավորել թիմը առնվազն մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում պարտվել էր Շվեյցարիային (0:2) ու լքել մրցաշարը։
«Սպալետտին վայելում է մեր վստահությունը, մեր համագործակցությունը նախատեսված է 2026թ.։ Մենք կարող ենք մեր ակնկալիքները ունենալ, բայց միշտ պետք է գործ ունենալ իրականության հետ, ոչ ոք չի կարող երաշխավորել արդյունքը։
Մենք չենք կարող հանձնվել, մենք պետք է վերականգնենք մեր մակարդակը: Աղետ կլինի, եթե մենք հաջորդ Աշխարհի գավաթին չմասնակցենք»,- ասել է Գրավինան: