Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն EURO-2024-ի 1/8 եզրափակչի Վրաստանի հետ հանդիպման նախօրեին կիսվել է մրցակցի և նրանց գլխավոր մարզիչ Վիլի Սանոլի մասին իր կարծիքով։
«Սանյոլը ֆանտաստիկ աշխատանք է կատարել Վրաստանի հավաքականի հետ: Նա ֆուտբոլի մեծ փորձ ունի։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և ես շատ ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ այդքան լավ է ընթանում:
Ես շատ ծանոթ եմ վրացական ֆուտբոլին։ Ես ճանաչում էի վրացի ֆուտբոլիստների տարբեր սերունդների։ Ես հետևել եմ վրացական ֆուտբոլի աճին, և այժմ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստները զարգացել, և որ նրանք հանդես են գալիս եվրոպական տարբեր առաջնություններում»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Իսպանիա – Վրաստան հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Քյոլնում: