Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև ստորագրվել է երկու տարվա պայմանագիր:
Գոռ Լուլուկյանը «Ուրարտուի» ակադաեմիայի սան է: Այս ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ:
Վերջին երկու մրցաշրջանները Լուլուկյանն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում, որի կազմում մասնակցել է 51 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:
Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով։