Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է, թե ինչ է պակասում Իտալիային EURO-2024-ում

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է այն մասին, թե ինչ է դեռևս պակասում թիմին EURO-2024-ում, ինչպես նաև խոսել է մրցաշարի 1/8 եզրափակչի հնարավորությունների մասին։

– Ի՞նչ է պակասում թիմին մինչ այժմ:
– Այդ շրջադարձային պահը, այն հանդիպումը, որը տալիս է վստահություն, հավատ, էնտուզիազմ։ Չնայած, Խորվաթիայի հետ խփած գոլի դրական ալիքը կարող ենք նշել:

– Ի՞նչ սպասել 1/8 եզրափակչում:
– Շվեյցարիային շատ դժվար է հաղթել: Նրանց հետ հանդիպումները միշտ շատ հավասար են ստացվում։ Երբ նայում եմ Շվեյցարիայի հավաքականին, այն ինձ հիշեցնում է Շվեդիային։ Նրանց խաղը միշտ շատ ամբողջական է։

Շվեյցարիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։