Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Կոմանը ժամանակավորապես հեռացել է թիմի ճամբարից, որտեղ ընթանում է Եվրոպայի առաջնությունը։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 28-ամյա վինգերը մեկնել է Շվեդիա, որտեղ պետք է ծննդաբերի նրա կինը։ Նրանք կունենան չորրորդ երեխային։
Մոտ ժամանակներս սպասվում է Կոմանի վերադարձը հավաքական։
Եվրոպայի առաջնությունում «Բավարիայի» կիսապաշտպանը մասնակցել է Հոլանդիայի հետ հանդիպմանը (0:0)՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։
EURO-2024-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիան հուլիսի 1-ին Դյուսելդորֆում կհանդիպի Բելգիայի ընտրանուն: