Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ «Բայերը» այժմ պատրաստ է վաճառել Տային։ Ակումբները մոտենում են համաձայնության, բանակցային գործընթացը լավ է ընթանում։
Ջոնաթան Տան այժմ Գերմանիայի հավաքականի հետ մասնակցում է Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։