«Լեսթեր Սիթիի» 25-ամյա կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան թիմը հետաքրքրություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Դյուսբերի-Հոլը «Լեսթերում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2023/2024 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։