«Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում, կարող է տեղափոխվել «Մարսել», հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է անգլիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Հաղորդվում է, որ բանակցությունները վաղ փուլում են։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գրինվուդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։