Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը բացատրել է իր տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիա»։
«Կառլո Անչելոտտին և «Ռեալի» ֆուտբոլիստները ամեն օր փորձում էին համոզել ինձ մնալ։ Խոսքեր չունեմ շնորհակալությունս հայտնելու, բայց եկել է հեռանալու ժամանակը։ Ես այլևս այդքան երիտասարդ չեմ։ Հունվարին ես դարձա 34 տարեկան, և դուք պետք է դա հաշվի առնեք։
Տնտեսական կողմը շատ կարևոր է։ Դուք պետք է անեք այն, ինչ լավագույնն է ձեր ընտանիքի համար: Ես ընտրություն ունեի Մադրիդի «Ռեալի», MLS-ի և Սաուդյան Արաբիայի միջև»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում COPE-ը։
Նաչո Ֆերնանդեսը Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 364 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։