ՊՍԺ-ն հետաքրքրված է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ համագործակցությամբ։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան սոցցանցերում, փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան Եվրոպայի առաջնության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Դոննարումման ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի հուլիսին «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով։
Նախորդ մրցաշրջանում դարպասապահը փարիզցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում, որոնցից 16-ում անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ մնացածում բաց է թողել ընդհանուր առմամբ 38 գնդակ։