Մադրիդի «Ռեալը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսին։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, իսպանական գրանդի ղեկավարությունը մոտ 30 միլիոն եվրո է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն գերմանական ակումբը մերժել է։ Հաղորդվում է, որ «Բավարիան» մտադիր է կանադացի պաշտպանի վաճառքից նվազագույնը 50 միլիոն եվրո վաստակել։
Անցած մրցաշրջանում Դևիսը մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։