«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը շուտով կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ։
Ինչպես իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել թուրինյան ակումբի համար։
Գործարքում ընդգրկված կիսապաշտպաններ Սեմ Այլինգը և Էնցո Բարենեչեան նույնպես անցել են անհրաժեշտ բժշկական հետազոտությունները՝ անգլիական թիմին միանալու համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի գումարը կկազմի 28 միլիոն եվրո՝ հօգուտ «Ասթոն Վիլայի»։