«Միլանի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է Telegraf-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սերբիայի հավաքականի կարճ ցուցակում են նաև Ստեֆանո Պիոլին և Մաուրիցիո Սարին, ինչպես նաև Յուրգեն Կլոպը։
EURO-2024-ում Սերբիայի հավաքականը Դրագան Ստոյկովիչի գլխավորությամբ C խմբում զբաղեցրեց վերջին տեղը և դուրս եկավ մրցաշարից՝ չանցնելով փլեյ-օֆֆ։