«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտան մտադիր է թիմում պահել պաշտպան Ֆեդերիկո Գատտիին։
Թուրինյան ակումբի մարզիչը 26-ամյա կենտրոնական պաշտպանին կարևոր ֆուտբոլիստ է համարում երկու պատճառով։ Իտալացին կարողանում է պաշտպանությունում միանգամից մի քանի դիրք գրավել, ինչպես նաև հայտնի է իր մարտական ոգով, որն օգնում է նրան հասնել հաջողությունների, հայտնում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան։
Անցած մրցաշրջանում Գատին թուրինյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։