Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկության Պերուի դեմ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը իր սոցցանցերում, այսօր առավոտյան Մեսսին բուժզննում կանցնի, որի ժամանակ հայտնի կդառնա, թե երբ հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ։
Ըստ աղբյուրի՝ Մեսսին հաստատ չի կարողանա մասնակցել Պերուի հետ հանդիպմանը։
Մարկոս Ակունյան, ով մկանային դիսկոմֆորտ է զգում, նույնպես բաց կթողնի Պերուի դեմ հանդիպումը։