Սերբիայի հավաքականի դարպասապահը ծեծկռտուքի մեջ է մտել բարի անվտանգության աշխատակցի հետ

Սերբիայի հավաքականի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը EURO-2024-ի խաղերի ժամանակ տհաճ միջադեպի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Telegraf.rs-ը, Սերբիայի հավաքականի՝ Դանիայի հետ խմբային փուլի վճռորոշ խաղից առաջ գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչն իր ֆուտբոլիստներին հանգստյան օր է տվել։

Դարպասապահ Միլինկովիչ-Սավիչը որոշել է օգտվել հանգստյան օրվանից և այցելել Մյունխենի բարերից մեկը, որտեղ ծեծկռտուքի մեջ է մտել տեղի անվտանգության աշխատակիցների հետ։ Այս մասին մանրամասն խոսել է բարի սեփականատերը։

«Նա եկավ մեր բար, բայց մուտքի անվտանգության աշխատակիցները նրան չճանաչեցին և չցանկացան ներս թողնել, քանի որ նա ազգային հավաքականի շորտեր էր հագել։ Դա զայրացրել է նրան, և ծեծկռտուք է սկսվել։
Շուտով միջամտեցի, բռնեցի նրա ձեռքից ու ասացի, որ գա ինձ հետ, բայց նա հրաժարվեց։ Ամեն ինչ տեղի է ունեցել ռեստորանի այգում։ Ես չլսեցի, թե ինչ են նետել նրա վրա կամ ինչ են ասել միմյանց: Ուրախ եմ, որ մենք վերջապես լուծեցինք խնդիրը»։