PROFFOOTBALL-ը այս անգամ զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանի հետ։
–Արթուր, կխոսե՞ք ֆուտբոլում ձեր առաջին քայլերի մասին։
-Ֆուտբոլում առաջին քայլերս կատարել եմ «Շախտյորի» ակադեմիայում։ Հայրս տեղափոխվել էր Ուկրաինա, իսկ հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք այնտեղ ապրելու։
-Ստացվա՞ծ էր այս մրցաշրջանը ձեզ համար, թե՞ ոչ։ Դուք դարձաք ՀՊԼ-ի լավագույն ռմբարկու, ի՞նչ կասեք այդ մասին։
-Շատ հետաքրքիր և դիտարժան մրցաշրջան ստացվեց։ Չորս ակումբ պայքարում էր Հայաստանի առաջնությունում չեմպիոնության համար։ Մենք ցանկանում էինք չեմպիոն դառնալ, ցավոք սրտի չստացվեց։ Առաջնությունում գրավեցինք երկրորդ տեղը, կարծում եմ վատ արդյունք չէր։
–Կնշե՞ք ամենաբարդ պաշտպանի անունը, որի դեմ երբևէ խաղացել եք։
-Չեմ կարող մեկ հոգու անուն նշել։ Հարձակվողը ցանկանում է շրջանցել պաշտպանին և գոլ խփել, իսկ պաշտպանը ցանկանում է խլել գնդակը հարձակվողից։ Բոլորի դեմ էլ դժվար է եղել։
Շատ ուրախ եմ և շնորհակալ իմ թիմակցներին, որ դարձա Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, կխոսե՞ք ձեր ապագայի մասին։
– Շուտով նորություններ կլինեն իմ ապագայից, բայց այս պահին ես իմ հանգիստն եմ վայելում։
– Հայաստանի Հավաքականի մարզումներին կամ դրանից դուրս Ալեքսանդր Պետրակովի հետ հաճա՞խ եք զրուցում։ Ի՞նչ խորհուրդներ է նա տալիս ձեզ։
-Պետրակովը զրուցում է բոլորիս հետ, նա միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս բոլորիս։