Ավտովթարից մահացել է Կամերունի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

Ավտովթարից մահացել է Կամերունի հավաքականի նախկին կիսապաշտպան Լենդրի Ն՛Գեմոն։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Ն՛Գեմոյի հեյրենիքում, ով 38 տարեկան էր։

Ն’Գեմոն Կամերունի հավաքականի կազմում անցկացրել է 42 հանդիպում և խփել երեք գոլ, մասնակցել 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։ Ազգային հավաքականի հետ նա հասել է Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ 2008 թվականին։

Ակումբային մակարդակում կիսապաշտպանը հանդես է եկել «Նանսի», «Բորդո», «Սենտ Էթյեն», «Սելթիկ», «Ախիսար Բելեդիեսփոր», «Կայսերիսպոր» և «Կոնգսվինգեր» թիմերում։ Ֆուտբոլիստը ավարտել է իր կարիերան 2020 թվականին։